Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Օգոստսոսի 18-ին ժամը 21:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 40-ամյա Սամվել Եսայանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում իր վարած Daewoo Nexia մակնիշի 35 ՕC 924 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս բախվել է համընթաց ընթացող Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 63-ամյա Գագիկ Սիրունյանի վարած ԶԻԼ մակնիշի 42 ԼՕ 795 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով Daewoo-ի վարորդ Ս.Եսայանը, նրա ուղեւորները՝ Երեւանի բնակիչ, 61-ամյա Աղունիկ Եսայանն ու Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 33-ամյա Մարգարիտա Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ կեսգիշերն անց Չարենցավանի հիվանդանոցից Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Սամվել Եսայանը, գիտակցության չգալով, մահացել է: