Բրիտանահպատակ սուդանցուն, որը մեքենայով վթաերթի էր ենթարկել մարդկանց եւ մխրճվել բրիտանական խորհրդարանի առջեւ արգելապատնեշների մեջ, սպանության փորձի մեղադրանք են առաջադրել: Սակայն միջադեպը նախկինի պես հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն, հաղորդում է BBC-ն:

Մեղադրանք է առաջադրվել երկու կետով՝ սպանության փորձի եւ ոստիկանների սպանության փորձի:

29-ամյա Սալիհ Հաթերը, որը ներգաղթել է Սուդանից եւ ապրել Բիրմինգեմում, օգոստոսի 20-ին կկանգնի Վեսթմինսթերի դատարանի առջեւ:

Հաթերը Ford մակնիշի մեքենայով մխրճվել էր Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքի արգելապատնեշների մեջ: Ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են նրան, իսկ պատահարի հետեւանքով մի քանի մարդ է տուժել: