Ավտովթար Կոտայքի մարզում: Այսօր՝ օգոստոսի 19-ին ժամը 02:30-ի սահմաններում Զովունի գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Վլադիմիր Անդրեասյանն իր վարած Opel մակնիշի 34 MR 879 համարանիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 6-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել թիվ 19 տան պատին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւորը՝ Զովունի գյուղի բնակիչ Գեւորգ Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ Վ.Անդրեասյանն ավտոմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում, եւ առանց վարորդական վկայականի: