Արագածոտնի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 19-ին ժամը 18:40-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, դեպի Երեւան ընթանալիս Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետեւ բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: