Նոր Զելանդիայի՝ կանանց հարցերով հղի նախարարը հեծանիվով գնացել է ծննդատուն, քանի որ, ըստ նրա, ավտոմեքենայի մեջ պարզապես տեղ չկար, փոխանցում է BBC-ն:

Կանաչների կուսակցության մամուլի քարտուղար Ջուլի Ջենթերը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա իր զուգգործընկերոջ հետ միասին վայելում է հեծանվային զբոսանքը:

38-ամյա Ջենթերը, ով համատեղության կարգով կատարում է տրանսպորտի նախարարի օգնականի պարտականությունները, ամբողջ երկրում հայտնի է որպես կրքոտ հեծանվորդ: «Դե, պահը եկավ, ինձ հաջողոթյուն մաղթեք: - գրել է նա՝ դիմելով իր բաժանորդներին,- «Մենք՝ իմ զուգընկերոջ հետ հեծանիվներ ենք ընտրել, քանի որ ավտոմեքենայում աջակցության խմբի համար տեղ չկար, բայց փոխարենը դա հիանալի կերպով բարձրացրեց իմ տրամադրությունը»: