Քաթարի եւ Թուրքիայի կենտրոնական բանկերը արժութային սվոփի մասին համաձայնագիր են կնքել ֆինանսական կայունության եւ իրացվելիության ապահովման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Քաթարի ԿԲ-ն։

Երկու երկրների ԿԲ ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը հաստատում է արժույթի փոխանակման երկկողմ գիծ։

Ավելի վաղ Քաթարը Թուրքիային 15 միլիարդ դոլարի չափով ուղղակի ներդրումներ էր խոստացել: