«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը որոշել է սեպտեմբերի 23-ին կայանալիք մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Կուսակցության հայտարարությունում ասվում է.

«Ժողովրդավարական ուղի կուսակցության վարչությունը քննարկման առնելով կուսակցության Երեւանի քաղաքային խորհուրդի որոշումը հայտարարում է, որ կայացրել է որոշում  մասնակցություն ունենալ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու եվ նախընրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի  Գասպարյանը»:

Նշենք, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Կուսակցության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանն է, որի մահից հետո կուսակցությունը գլխավորում է նրա որդին՝ Մանուել Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ավագանու լիազորությունները Կառավարությունը կրճատել է օգոստոսի 16-ին: ԿԸՀ-ն հայտնել է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավի ժամկետն արտահերթ ընտրությունների ժամանակ կրճատվում է. այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին: