ԱՄՆ-ն տառապում է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարով: Այս մասին CNN- ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ում հիվանդություն կա՝ կախվածություն պատժամիջոցներից»,- նշել է Զարիֆը: Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի միջուկային համաձայնագիրը կհաջովի պահպանել՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդպես էլ չի հասկացել Իրանի քաղաքական կլիմայի փոփոխության մեջ պատժամիջոցների անարդյունավետությունը: «Մենք կարծում էինք, որ Միացյալ Նահանգներում հասկացել է, որ չնայած տնտեսական դժվարություններին, որոնց հանգեցնում են պատժամիջոցները, դրանք այն քաղաքական արդյունքներին չեն հանգեցնում, որոնց ձգտում է Վաշինգտոնը: Ես կարծում էի, որ ամերիկացիները դաս են առել: Ես սխալվում էի»,- նշել է Զարիֆը: