Կատալոնիայում ոստիկանները տղամարդու են գնդակահարել, որը փորձում էր հարձակվել ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությունը, տղամարդը զինված էր դանակով:

Հաղորդվում է, որ տղամարդը եկել էր Կոռնելայում գտնվող ոստիկանական բաժանմունք «սպաներին գնդակահարելու նպատակով» եւ սպանվել է:

RTVE պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հարձակվողը 29-ամյա ալժիրցի էր: ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդը ոստիկանական բաժանմունք մտնելիս բղավել է «Ալլահը մեծ է» արտահայտությունը: