Տեսականորեն Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համար քվեարկությունը կարող է չեղարկվել: Այս մասին հայտարարել է տնտեսական եւ ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչը՝ մեկնաբանելով բրիտանացի միլիարդատեր եւ Superdry բրենդի համահիմնադիր Ջուլիան Դանկերթոնի որոշումը` 1 միլիոն ֆունտ նվիրաբերել «Ժողովրդի ձայնը» (People's Vote) հանրային քարոզարշավին:

Քարոզարշավի կազմակերպիչները ցանկանում են իմանալ երկրում բնակչության տարբեր շերտերի կարծիքը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է փոխել բրեքսիթի հարցով քվեարկության արդյունքները, Մոսկովիչին ասել է. «Տեսականորեն... Դա կախված է հենց անգլիացիներից, որոնք որոշում են կայացրել դուրս գալ (ԵՄ-ից), փոխանցում է Reuters-ը: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, բրիքսիթի հավանականությունը շատ մեծ է, քանի որ «հանրաքվե է տեղի ունեցել»: