Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է Trend-ը:

«Մեր նպատակն է ամեն տեսակի օգնություն ցուցաբերել հակամարտության կողմերին, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ: Այն, ինչ ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, ընդունելի կլինի նաեւ մեզ համար»,- ասել է Բաչարնիկովը: