Microsoft–ին պատկանող Skype մեսենջերը փորձարկում է հավելվածի դեսքթոփային տարբերակով հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունը։ Թարմացումը, հնարավոր է, մուտք կգործի առանձին Skype Insider անվանմամբ, գրում է  HighTech–ը՝ վկայակոչելով EnGadget–ը։

Պարբերականի աղբյուրները պատմել են, որ SMS Connect գործառույթը կգործի Windows–ի եւ Mac–ի համար մեսենջերի դեսքթոփային տարբերակներում, ինչպես նաեւ Android օպերացիոն համակարգով սմարթֆոններում։

SMS Connect–ն արդեն հասանելի է Android–ի համար Skype Preview նախնական տարբերակում։ Ընկերության պաշտոնական թվիթերյան էջում Skype Insider–ի ներկայացուցիչները հաստատել են SMS ուղարկելու եւ ընդունելու գործառույթի մեկնարկը։ Մասնավորապես, անհայտ է, թե որքան կարժենա սերվիսի օգտագործումը։