Թերթը գրում է, որ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3 մլն 262 հազար մարդ, այդ թվում` քաղաքայինը` 2 մլն 88 հազար, եւ գյուղականը` 1 մլն 174 հազար մարդ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010թ. հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի եւ միգրացիայի մնացորդի 2 ցուցանիշների ազդեցությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2010թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 12,7 հազար մարդով: 2010թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 44 հազար 810 ծնված, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,9 տոկոսով:

2010թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մեռելածնության 842 դեպք (2009թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 802 դեպք):