Իրանը եւ Հայաստանը ստորագրել են գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են: Այդ մասին, ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, հայտարարել է Հայաստանում Իրանի առեւտրային կցորդ,Մոհսեն Ռահիմին:
Նրա խոսքով՝ համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարի եւ գյուղատնտեսության փոխնախարարի հետ:

Հուշագրի համաձայն՝ իրանական ընկերությունը բաղադրամասեր է արտահանելու Հայաստան եւ զբաղվելու է դրանց հավաքմամբ: Հայկական կողմը խոստացել է հեշտացնել ամբողջ փաստաթղթային մասը, ինչպես նաեւ՝ իրանական ընկերության մասնակցությունը միջազգային տոնավաճառներին տեխնիկական, տեղեկատվական եւ իրավական աջակցություն տրամադրելիս:

Առաջին փուլում իրանական ընկերությունը ձգտում է մտնել հայկական շուկա, այնուհետեւ արտադրանքն արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ: