ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ: Այս մասին NEWS.am-ին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Չգիտես ինչու՝ հիմա են որոշել այդ տեղեկատվությունը տարածել, թե ինչու, թողնում եմ ընթերցողների երեւակայությանը, թե ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը, թողնում եմ ընթերցողներին»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ գրասենյակում խուզարկությունը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի առանձնասենյակում:

Նշենք, որ խուզարկության վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ այս պահին որեւէ բան հաղորդել չեն կարող:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հաստատել էր միայն, որ խուզարկություն է կատարվել, սակայն, մանրամասներ չեն հաղորդել:

Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը