Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +26+28,

Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Լոռիում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +19+24,

Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +30+32,

Արարատում՝ գիշերը`+15+17, ցերեկը` +30+32,

Արմավիրում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +30+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +28+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,

Արցախում՝ գիշերը` +13+17, ցերեկը՝ +27+30: