Beeline-ը նոր ուսումնական տարվան ընդառաջ պատրաստել է հատուկ առաջարկ Samsung Galaxy J2 Prime մոդելի սմարթֆոնի վաճառքը կապի ծառայությունների հետ միասին։

Բաժանորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ապառիկ՝ միանալով «Սմարթ 1500»/«Սմարթ 1500 մարզային»  կանխավճարային սակագնային փաթեթին ամսական վճարելով 2800 դրամ 24 ամսվա ընթացքում կամ գնել այն կանխիկ՝ 67200 դրամով։ Հատուկ առաջարկին միանալու պահից 6 ամսվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է 5 ԳԲ ինտերնետ յուրաքանչյուր ամիս։

«Նոր առաջարկի մեջ մենք ներառել ենք այն ծառայությունները, որոնք իսկապես օգտակար են նոր ուսումնական տարում․ դա հայտնի արտադրողի հզոր սմարթֆոն է՝ մեր ճանաչված սակագնային պլանի եւ լրացուցիչ ինտերնետի միացումով, ինչն էլ հնարավորություն կընձեռի ըստ արժանվույն գնահատել մեր 3G եւ 4G բջջային ինտերնետի որակը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիան կգործի մինչեւ 2018թ-ի հոկտեմբերի 20-ը ներառյալ։  Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: