Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է

NEWS.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք վարչապետի խոսքերը, ՀՔԾ-ից հայտնեցին. «Չենք մեկնաբանում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները լսելով՝ կարող եմ ասել, որ, ըստ էության, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետեւյալը, ըստ էության մենք կարող ենք ասել, որ Մարտի 1–ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է։  Եւ չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: