Էլեկրոմոբիլների Tesla ամերիկյան ընկերությունը վերջապես դուրս է եկել Model 3 մոդելի զանգվածային արտադրության նախատեվող մակարդակին, գրում է Insideevs–ը։

Օգոստոսի 5-18–ը Tesla–ն արտադրել է շուրջ 10 հազար Model 3 էլեկտրամեքենաներ, իսկ այս մոդելի թողարկվող ավտոմոբիլների ընդհանուր քանակը կազմել է արդեն 70 հազար օրինակ։ Փորձագետների կարծիքով՝ Tesla–ն կարող է արդեն մոտ ապագայում կայուն արտադրել շաբաթական Model 3–ի 6 հազարից ոչ պակաս օրինակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Model 3–ի արտադրության թիրախային ցուցանիշը բազմիցս անկում է ապրել տարատեսակ խնդիրների պատճառով։

Tesla–ի ղեկավարությունը հույս ունի հասնել Model 3–ի արտադրության նախատեսված տեմպերին, քանի որ դա թույլ կտա ընկերությանը ստանա բավական դրամական հոսք, որ խուսափի նոր կապիտալի ներգրավման անհրաժեշտությունից։  

Ներկա երրորդ եռամսյակում ընկերությունը արդեն արտադրել է ավելի շատ ավտոմեքենա, քան երկրորդ եռամսյակում՝ շուրջ 29 հազար էլեկտրակար 28.5 հազարի դիմաց։ Ընկերությունը արդեն գրանցել է ավելի քան 30 հազար WIN համար։

Այսպիսով, արդեն աշնանը Tesla–ն կտոնի առաջին արտադրական հոբելյանը՝ Model 3–ի 100 հազար թողարկվող օրինակ։