Օգոստոսի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ճանապարհի 22.5 կմ-ին` Աշտարակ քաղաքի կամրջի վրա բախվել է երկաթյա արգելապատնեշին:

Ոստիկանությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 1993 թ. թնված Արմեն Առուշանյանը տեղում մահացել է, իսկ 3 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նախապատրաստվում են նյութեր: