Օգոստոսի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կ/մ-ին բախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ցանկապատին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես Ց-180»-ի 56-ամյա, 35-ամյա, 14-ամյա եւ 7-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նախապատրաստվում են նյութեր: