Պակիստանը չընդհատվող եւ մշտական երկխոսություն է ցանկանում Հնդկաստանի հետ, հայտարարել է երկրի նոր ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին՝ շեշտելով երկու երկրների միջեւ բանակցությունների կարեւորությունը։
«Մենք ոչ միայն երկու հարեւաններ ենք, այլ նաեւ ունենք միջուկային զենք»,–ասել է նա, փոխանցում է AFP–ն։
Պակիստանի նոր վարչապետ Իմրան Խանն իր առաջին հեռուստատեսային ուղերձում նույնպես Հնդկաստանի հետ հարաբերությունների բարելավման կոչ է արել։
Քուրեշին հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նամակ է հղել, որում ողջունել է նոր վարչապետին եւ բանակցությունների մեկնարկի մեսիջ է հղել։