Սպառողական վարկավորման չարդարացված աճը կարող է առաջիկա երկու տարիներին Ռուսաստանում բանկային ճգնաժամի հանգեցել: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով «Эксперт» վարկանիշային գործակալության հետազոտությունը: Դրա համաձայն՝ կորպորատից հատվածում մրցակցության աճը բանկերին ստիպել է անցնել ֆիզիկական անձանց հետ աշխատանքի:

ԱԱՀ-ի դրույքաչափի եւ վառելիքի գների աճը, ինչպես նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը կարող են հանգեցնել բնակչության վճարողունակության անկման, որոնց իրական եկամուտները վերջին տարիներին չեն աճել: Այս ամենը 2019-2020 թվականներին ֆիզիկական անձանց վարկերի դեֆոլտի աճ կարող է բերել, նշում է վարկանիշային գործակալությունը:

2017 թվականի հուլիսից մինչեւ 2018-ի հուլիս ֆիզիկական անձանց վարկերի ծավալն աճել է 19%-ով (մինչեւ 13.2 տրլն ռուբլի): 2014 թվականից ի վեր սա առավելագույն դինամիկան է:

Ռուսաստանի բանկն արդեն հայտարարել է ռիսկի գործակիցը բարձրացնելու մտադրության մասին՝ սառեցնելու համար սպառողական վարկավորման բումը: