Ինդոնեզական Լոմբոկ կղզում երկու երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 506-ի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունն ու Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության հայտարարությունը:

«Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում մի քանի ուժեղ երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 506-ի»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:

Ավելի քան 431 հազար մարդ ստիպված է եղել լքել տները, քանի որ երկրաշարժի հետեւանքով 74 հազար տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտներ են փլուզվել: