ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը որոշել է իր ռազմավարական պահուստից 11 մլն բարել նավթ վաճառել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը:

Փաստաթղթի համաձայն՝ նախարարությունն «իր ռազմավարական նավթային պահուստից ընդհանուր առմամբ 11 մլն բարել նավթի հումք կվաճառի»:

Թեխասի եւ Լուիզիանայի գործարաններից նավթի ձեռքբերման հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 28-ը, իսկ մատակարարումները կմեկնարկեն հոկտեմբերին եւ նոյեմբերին: