Այսպես կոչված «Լուկան»՝ այսօր գոյություն ունեցող բոլոր կենդանի օրգանիզմների ընդհանուր նախնին, Երկրի վրա հայտնվել է մոտ 4.5 մլրդ տարի առաջ, այսպես կոչված «ուշ ծանր ռմբակոծությունից» առաջ: Այս մասին հաղորդում է Nature Ecology and Evolution ամսագիրը:

«Հնագիտության եւ գենետիկական տվյալների համադրությամբ մենք ցույց տվեցինք, որ «Լուկան» ապրել է Երկրի պատմության սկզբում», - ասում է Բրիստոլի համալսարանից Դավիդ Պիզանին (Մեծ Բրիտանիա):

Առաջին կենդանի օրգանիզմները հայտնվել են Երկրի վրա, հնագույն դարաշրջանում, եւ մինչ օրս չկա ընդհանուր ընդունված տեսակետ, թե ինչպես եւ երբ է սկսվել կյանքը:

Այսօրվա դրությամբ գոյություն ունեն մի քանի հանածո ապացույցներ, որ մոտավորապես 3,4 միլիարդ տարի առաջ Երկրի առաջնային օվկիանոսում գոյություն ունեին մանրէներ, սակայն շատ գիտնականներ կարծում են, որ կյանքը կարող էր ավելի շուտ առաջանալ: