Autostrade per l’Italia ընկերությունը հաղորդել է, որ Ջենովայում փլուզված Մորանդի կամուրջը վաղուց խնդիրներ ուներ: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Financial Times-ը:

Դեռեւս փետրվարին փորձագետներն Իտալիայի տրանսպորտի նախարարություն եզրակացություն են ուղարկել, որից հետեւում է, որ կամրջի հենասյուները 20%-ով կորցրել են ամրությունը, ինչը նշանակում է, որ կամուրջը հիմնանորոգման կարիք է ունեցել:

Ընկերության հայտարարությունը տարածվել է քննարկումների ֆոնին այն մասին, թե ով է պատասխանատու տեղի ունեցածի համար: Կառավարությունում պնդում են, որ դրանում մեղավոր է Autostrade per l’Italia ընկերությունը, որը չի հետեւել կառույցի վիճակին: Գործարարներն իրենց հերթին մեղադրում են պետական պաշտոնյաներին: