Չեչնիայում ոստիկանների վրա հարձակումների բոլոր մասնակիցներն անչափահասներ են եղել: Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի եւ տեղեկատվության հարցերի նախարար Ջամբուլաթ Ումարովը ՏԱՍՍ-ին պատմել է, որ ամենակրտսերը 11 տարեկան է եղել, ավագը՝ «ոչ լիարժեք 17»:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունը» հատուկ ծրագրեր է մշակել, որոնք դեռահասներին ծայրահեղական գաղափարներ է ներշնչել:

«Այդ պատճառով զինյալների շարքերում մենք ավելի ու ավելի հազվադեպ ենք մեծահասակների տեսնում: Այսօր նրանք 11-12 տարեկան երեխաներ են»,- ասել է Ումարովը: