ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրկին հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:

«Ըստ երեւույթին, մենք կհանդիպենք, սակայն ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը»,-նշել է  նա՝ ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ «նախագահ Կիմի հետ ձեւավորվել են հրաշալի հարաբերություններ»։

«Ես կասեցրել եմ միջուկային փորձարկումները։ Ես կասեցրել եմ հրթիռների փորձարկումները, Ճապոնիան հիացած է։ Ի՞նչ կլինի հետո։ Ով գիտի, կտեսնենք»,-հավելել է Թրամփը։

Հարցին՝ Հյուսիսային Կորեան ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է ապամիջուկայնացման ուղղությամբ, նա պատասխանել է․ «Համոզված եմ՝ ձեռնարկել են»։