ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը սեպտեմբերին Գլխավոր անսամբլեայի բարձր մակարդակով հանդիպումների շաբաթի ժամանակ կբարձրացնի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը։ Այս մասին հայտնում է գլխավոր քարտուղարի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարն անհամբերությամբ սպասում է այն հարցի քննարկմանը, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ կայուն խաղաղություն, անվտանգություն ապահովելու եւ Կորեական թերակղզու ամբողջական եւ հուսալի ապամիջուկայնացման ուղղությամբ կողմերի դիվանագիտական ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար ՄԱԿ ԳԱ առաջիկա բարձր մակարդակով հանդիպումների շաբաթվա ընթացքում»,-ասված է հայտարարությունում։