Նյարդապարալիզացնող «Նովիչոկ» թույնով թունավորված Էյմսբերի քաղաքի բնակիչ Չարլի Ռոուլին, որը մեկ ամիս առաջ դուրս էր գրվել հիվանդնոցից, կրկին հոսպիտալացվել է տեսողության խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա վագ եղբորը՝ Մեթյու Ռոուլին։

Պարբերականի զրուցակիցը պատմել է, որ իր եղբայրը հոսպիտալացվել է հանգստյան օրերին, քանի որ տեսողությունը շարունակաբար վատթարացել է։ Այժմ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում։

Էյմսբերի քաղաքի բնակիչներ Չարլի Ռոուլիի եւ նրա ընկերուհու՝ Դոն Սթերջեսի՝ «Նովիչոկ»-ով թունավորվելու մասին հայտնի էր դարձել հուլիսի սկզբին։ Նրանց հիվանդանոց են հասցրել կոմայի վիճակում, այն նույն ախտանիշներով, ինչ առկա է եղել նյարդապարալիզացնող թույնով ավելի վաղ թունավորված ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի մոտ։