Աֆղանստանում Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ նախագահ Աշրաֆ Գանիի ելույթի ժամանակ մի քանի հրթիռ է արձակվել Քաբուլի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  աֆղանական Tolo news հեռուստաալիքը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 9։00-ին։ Հրթիռներն արձակվել են նախագահական նստավայրի  եւ քաղաքի կառավարական թաղամասի ուղղությամբ, որտեղ գտնվում են մի շարք երկրների դեսպանատներ։

Տուժածների մասին տեղեկություն չկա։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել է ապստամբերի խումբը, նրանցից երկուսը չեզոքացվել են։