Brexit–ն այն սցենարով, որը չի ենթադրում Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության մասին գործարքի կնքում, կդառնա աշխարհառազմավարական սխալ, որը տասնամյակներով կպառակտի Եվրոպան։ Այսպիսի նախազգուշացում է հնչում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի ելույթում, որով նա հանդես կգա երեքշաբթի Վաշինգթոնի «Խաղաղության ինստիտուտում», փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Սա Եվրոպայի համար կդառնա աշխարհառազմավարական սխալ այն ժամանակ, երբ մենք առավել խոցելի ենք, քան երբեւէ, այնպես որ ես ասում եմ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչներին՝ եկել  է ժամանակը, որ Եվրահանձնաժողովը, ցուցաբերելով ընդգրկուն մոտեցում, դիտարկի արդար եւ կառուցողական մոտեցումը, որն առաջարկել է վարչապետ Թերեզա Մեյը»։