Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ից մինչև 24:00-ն փակ կլինի մայրաքաղաքի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:

«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: