Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման 84 դիմում բավարարվել է, եւ 84 դատապարտյալ ազատ է արձակվել, իսկ 144-ը մերժվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին,  իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Դատապարտյալներին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման վերաբերյալ մշակվել է 387 զեկույց, որից 192-ը հրաժարվել են, որպեսզի իրենց գործը ներկայացվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, դրանցից 228-ը քննվել են դատարանում եւ 84-ը բավարարվել է, իսկ 144-ը մերժվել է: Այսպիսի բավարարման ցուցանիշ Հայաստանում չի եղել: Առաջիկայում նաեւ ցմահ դատապարտվածների մասով կլինեն դիմումներ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված»,-ասաց նախարարը: