Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է օգոստոսի 17-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցների թվաքանակը։ Այսպես, Օսիպյանի  խոսքով, Հանրապետության հրապարակում 120 հազար մարդ է եղել, իսկ մոտակա փողոցներում էլ եւս 30 հազար մարդ։ Թե ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկն իրականացվել, ոստիկանապետը չպարզաբանեց։

Օգոստոսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Օսիպյանը միայն շեշտեց, որ կարգուկանոնը հսկող ոստիկաններն իրենց բարձունքում էին եւ ոչ մի միջադեպ չի գրանցվել։