Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կտրականապես դեմ է ապօրինի փողոցային առեւտրին: «Ապօրինի առեւտուրը փողոցներում անընդունելի է, հատկապես՝ սննդի առեւտուրը»,- ասել է Օսպիյանը օգոստոսի 21-ին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ հարցը պայմանավորվախ է իրավիճակով, երբ մայրաքաղաքի փողոցներում ծաղկում է ապրում ապօրինի առեւտուրը: Հաճախ մայթերին կարելի է արեւի տակ շարված արագ փչացող սննդամթերքներ տեսնել:

Վալերի Օսիպյանը խոստովանել է, որ վերջին տարիներին ապօրինի առեւտրի խնդիրը փաստացիորեն լուծվել էր, եւ անօրինական կերպով առեւտրով էին զբաղվում միայն տատիկները բակերում: Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է: Սակայն այստեղ նույնպես ոստիկանապաետը նշեց քաղաքացիների մեղքի բաժինը: այդ ժամանակ ոստիկանապետը հայտնաբերեց քաղաքացիների մեղքի բաժինը: «Ոմանք դժգոհ են, նույնիսկ սպառնում են բողոքել վարչապետին: Չնայած մենք գործում ենք օրենքով: Եվ այս հարցով դիմել են անգամ  քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին»,- ասել է Օսիպյանը` հավելելով, որ ոստիկանությունն աջակցություն ու փոխըմբռնում է ակնակալում քաղաքացիներից:

«Անհարմար է ստացվում: Շուտով պետք է նշենք Էրեբունի-Երեւանը, ապա Երեւանում կանցկացվի ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Պատկերացրեք, մայրաքաղաքի հյուրերը կարող են մտածել, որ Երեւանը գյուղի է նմանվել»,- կոչ է արել Վալերի Օսիպյանը: