«Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը եւ «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովն այսօր՝ օգոստոսի 21-ին ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» եւ «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: