Երկուշաբթի սննդամթերք արտադրող ամերիկյան Tyson Foods ընկերությունը Keystone Foods ընկերությունից գնել է բրազիլական Marfrig Global Foods հոլդինգը, որը հանդիսանում է McDonald`s–ի մսի հիմնական մատակարարներից մեկը։ Գործարքի  արժեքը կազմել է 2.4 մլրդ դոլար, հայտնում է «Կոմերսանտը»։

Keystone Foods զբաղվում է մսի, հավի ու ձկան վերամշակմամբ ու փաթեթավորմամբ եւ դրանք մատակարարում արագ սննդի կետերին, ռեստորաններին ու սրճարաններին։ Ընկերությանը պատկանում է 6 գործարան ու մեկ հետազոտական կենտրոն ԱՄՆ–ում։

Բացի այդ, Keystone Foods ընկերությանն է պատկանում 8 գործարարն ու 3 հետազոտական կենտրոն Չինաստանում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Մալազիայում եւ Ավստրալիայում: Keystone Foods–ում շուրջ 11 հազար մարդ  է աշխատում։