Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանել է իր մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Օգոստոսի 21-ին իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին Վալերի Օսիպյանը նշեց, որ այդ ժամանակ նա զբաղեցնում էր ոստիկանության պարեկային ծառայության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

«Իմ մասնակցությունը նույնն էր, ինչ ցանկացած այլ ոստիկանի մասնակցությունը»,- ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ իրեն վստահված տարածքում լուրջ միջադեպեր չեն եղել: Քննությունն Օսիպյանին երկրորդ անգամ չի կանչել, սակայն եթե կանչի, ոստիկանապետը պատրաստ է կրկնել ավելի վաղ ասվածը: