Ֆիզիկոսները հաջողությամբ փորձարկել են քվանտային ֆիզիկայի սկզբունքների աշխատանքը՝ օգտագործելով հեռավոր գալակտիկաներում հայտնաբերված երեք հսկա սեւ անցքերի «հին լույսը»: Նրանց եզրակացությունները, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ներկայացվել է Physical Review Letters ամսագրում:


«Ենթադրենք, որ տիեզերքում դավադրություն գոյություն ունի, որի շնորհիվ քվանտային աշխարհի ողջ անսովոր հատկություններն իրականում  առաջացել են որոշակի դասական ֆիզիկական պրոցեսների աշխատանքի արդյունքում: Այդ դեպքում մեր փորձարկումը ցույց է տալիս, որ դավադիրները նյութել են այն դեռ 7.8 միլիարդ տարի առաջ: Սա չափազանց անհավանական է»,- ասել է MIT-ից նոբելյան դափնեկիր Ալան Գութը:

Միայն մեկ տարի առաջ Գութը եւ նրա գործընկերները գտան այս վարկածը ստուգելու ձեւը՝ որպես լույսի պատահական մասնիկների աղբյուր օգտագործելով երկու հեռավոր աստղ Ծիր Կաթինում: Այս փորձարկումը ցույց է տվել, որ քվանտային աշխարհի ոչ տեղայնությունը պահպանվում է  գալակտիկայի մասշտաբներում եւ որ խճճվածությունը գործում է հսկայական հեռավորությունների վրա: