Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատրաստ է շարունակել անողոք պայքարը քաղաքացիների գիշերը անդորրը խախտողների դեմ:

Իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Վալերի Օսիպյանը վտսահեցրեց, որ քաղաքացիների անդորրի խախտման հետ կապված իրավիճակը գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Առաջին հերթին, դա վերաբերում է սրճարաններին, ակումբներին եւ հրավառությունների սիրահարներին:

Դիտարկմանն այն մասին, որ ինչ-որ պահի իրավիճակն իսկապես բարելավվել էր, սակայն հետո նույնը դարձավ, Օսիպյանը արդարացիորեն նշեց, որ ոստիկանների մոտենալուն պես երաժշտության ձայնն իջեցվում է, ապա կրկին բարձրացվում: «Չէ որ, մենք չենք կարող մեկական ոստիկանի կանգնեցնել յուրաքանչյուր ակումբի մոտ»,- նշեց ոստիկանապետը:

Օսիպյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը կշարունակի աշխատել այս ուղղությամբ, սակայն քաղաքացիներից ակտիվ մասնակցություն խնդրեց: «Ժողովուրդը ոստիկանությունից ակնկալում է, որ ողջ բացասականը պետք է անմիջապես վերանա»,- ասաց Օսիպյանը: