Հնդկաստանի հարավում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 1 միլիոն մարդ է լքել իր տունը եւ տեղափոխվել Քերալա նահանգում տեղակայված ճամբարները: Բնական աղետի հետեւանքով զոհվել է 410 մարդ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամանակավոր կացարաններում տեղակայվածների թիվը 300 հազար մարդ է կազմում: Իշխանությունների տվյալներով` այս պահին 1.028 միլիոն մարդ տեղակայվել է ավելի քան 3.200 հատուկ ճամբարներում: Ընդ որում, մի քանի հազար մարդ շարունակում է մնալ ջրհեղեղից տուժած վայրերում: Շատերը չեն ցանկանում հեռանալ իրենց տներից եւ խնդրում են իրենց ջուր եւ սնունդ հասցնել: