Խաչատուրյան քույրերի նկատմամբ հոր կողմից սեռական բռնության մասին տվյալները կստուգվեն դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է ինչ–որ չափով լույս սփռել այս դրամատիկ պատմության մեջ»,–ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ քննությանը նշանակալի օգնություն կարող է լինել նաեւ աղջիկների ցուցմունքների ստուգումը ստի դետեկտորի միջոցով։

Նա շեշտել է, որ Խաչատուրյան քույրերի դեմ սեռական հանցագործության մասին տվյալները ստացվել են հենց քույրերից եւ նրանց ընկերուհիներից։

Սրա հետ մեկտեղ մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ քրեական գործի շրջանակներում բժշկական զննության արդյունքում սեռական բռնության հետքեր չի հայտանբերվել։