Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է 8-ամյա պարտքի «ոդիսականի» ավարտի մասին։ Այս մասին նա խոսել է հեռուստատեսային ուղերձի ժամանակ, որով նա խորհրդանշական կերպով դիմել է Իտակա կղզուց, հայտնում է Reuters–ը։

«Իտական կասոցացվի ժամանակակից «ոդիսականի» ավարտի հետ, որը շատ ծանր էր հույն ժողովրդի համար»,–ասել է վարչապետը։

«Մենք չենք ասում, որ բոլոր խնդիրները լուծված են, քանի որ դուրս ենք եկել ճգնաժամից, մենք չենք տոնի։ Սակայն սա նշանավոր օր է եւ մեզ կհաջողվի դուրս գալ կոշտ վերահսկողությունից»,–գործակալությունը մեջբերում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսիս Հարիցիսի խոսքերը։