Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մտահոգություն է հայտել այն առնչությամբ, որ Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային ծրագրի մշակումները, չնայած երկրի ղեկավարության  խոստումներին։ Այս մասին ասված է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի զեկույցում, փոխանցում է AFP–ն։

«Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շարունակությունն ու զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում»,–գործակալությունը մեջբերում է Ամանոյի խոսքերը։