Երեւանում, այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում բախվել են Lada մակնիշի 35 RL 338 համարանիշի, Opel մակնիշի 34 VL 048 համարանիշի, Opel մակնիշի 35 RZ 521 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 13 RR 103 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տեղում Lada-ի եւ Toyota Camry-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության եւ պարզվել է, որ նրանք ավտոմեքենան վարել են սթափ վիճակում: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: