Կրեմլը ողջունում է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար Սիրիայի եւ Ուկրաինայի հարցով համագործակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է kommersant.ru–ն։ Նա հավելել է, որ ՌԴ իշխանությունները Վաշինգթոնից կոնկրետ գործողություններ են սպասում։

«Մենք տարատեսակ հայտարարություններ ենք լսել։ Այստեղ, իհարկե, պետք է հասկանալ ինչ պայմանների մասին է խոսքը։ Մենք, անկասկած, ողջունում ենք հայտարարությունը, որը հաստատում է համագործակցության պատրաստակամությունը։ Բայց դրանից առավել մենք կողջունեինք կենկրետ քայլերը»,–նշել է նա։  

Պեսկովի խոսքով՝ ոչ ոք բացի ՌԴ–ից ջանքեր չի ներդնում Սիրիայում իրավիճակի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման, կյանքի նորմալացման եւ փախստականների ակտիվ վերադարձի համար պայմաններ ստեղծելու գործում։