ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի եւ «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 21-ին, հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ-Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ եւ մենք ունենք համագործակցության լավ փորձ»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 21-ին, «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը եւ «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» եւ «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։