«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման,  շինմոնտաժային  աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի   22-ին ժամը 10:00-ից մինչեւ  ժամը 18:00  դադարեցվելու է  Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թվով 166 առանձնատների, իսկ օգոստոսի 22-ին ժամը 08:00-ից մինչեւ օգոստոսի 23-ը ժամը 18:00  Լոռու մարզի Ֆիոլետովո  համայնքի  գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է «Գազպրոմ Արմենիայի» հաղորդագրության մեջ: